Հայաստան Քաղաքական Միջազգային 

Օբամայի վարչակազմը Բաքվի առաջ կանաչ լույս է վառում. Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Իլհամ Ալիևի կողմից սահմանային լարվածություն հրահրելը:

Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից: 

Հանձնախումբը նաև կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրաժարվել կողմերի միջև հավասարեցնող հայտարարություններ անելով Ադրբեջանի առաջ կանաչ լույս վառելուց:

«Օբամայի վարչակազմը Բաքվի առաջ կանաչ լույս է վառում ամեն անգամ՝ Ադրբեջանի անկհայտ ագրեսիայի դեպքում սահմանափակվելով միայն կողմերին բռնությունների գործադրումից զերծ մնալու կոչեր անելով: ԱՄՆ-ում բոլորը գիտեն, որ հենց Իլհամ Ալիևն է հրահրում այս հարձակումները: Այս ամենը չտեսնելը և հակառակը ձևացնելը բացահայտ կեղծություն է, որը հղի է մահացու հետևանքներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախագահ Օբաման պետք է զերծ մնա այս խորապես անբարո և բացահայտորեն ձախողված կեղծ ազնվության քաղաքականությունից:

Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները կանխարգելելու և միջազգային հանրության ուշադրությունը այդ ամենի վրա հրավիրելու համար Հայ դատի հանձնախմբի կողմից սոցիալական կայքերում մեկնարկել է #StopAliyev հաշթագով մեդիաարշավ:

Նույն շարքից