Հասարակություն 

Աղջիկը, որը լաց էր եղել Մերկելի առջև, ստացել է բնակության իրավունք

Պաղեստինցի դեռահաս աղջիկը, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռուստաբանավեճի ընթացքում լաց էր եղել և գերմաներենով ասել, որ իրեն և իր ընտանիքին արտաքսում է սպառնում, «հումանիստական պատճառներից ելնելով»՝ ստացել է բնակության թույլտվություն, հայտնում է Indianexpress.com-ը:

Մերկելն այդ ժամանակ պատասխանել էր, թե Գերմանիան ի վիճակի չէ կրել բոլոր փախստականների բեռը:

Ռոստոկի քաղաքապետարանը հայտարարել է, որ Ռիմը և իր ընտանիքը «հումանիստական պատճառներով, բնակության թույլտվություն են ստացել, որը վավերական է մինչև 2016 թվականի մարտը»:

Նույն շարքից