Թեև արքայազն Ջորջը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի թագավոր, սակայն արդեն ակնհայտ է, որ հայտնիությամբ նա կզիջի իր կրտսեր քրոջը՝ արքայադուստր Շառլոտային:Գրում է Spletnik.ru-ն:
Այս չորս ամսական աղջնակին հաջողվել է լրջորեն օգնել իր երկրի տնտեսությանը, քանի որ վերջինիս ներդրումը 5 մլրդ դոլար է գնահատվում: Եվ դա շնորհիվ նրա հայտնիության:
Արքայազն Ջորջին ժամանակին հաջողվել էր 3,6 մլրդ դոլար վաստակել Մեծ Բրիտանիայի համար, սակայն առավել առաջատար դիրքերում փոքրիկների մայրիկն է՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդելթոնը՝ իր 7,2 մլրդ դոլարով:
Փոքրիկ Շառլոտան հանրությանը ներկայացել է դեռևս ընդամենը 2 անգամ՝ իր ծննդյան և մկրտության օրերին: