Kommersant.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հայտնվել է նախագահական ընտրությունների ևս մեկ թեկնածու: Հարվարդի համալսարանի դասախոս, իրավունքի պրոֆեսոր Լոուրեն Լեսիգը կներկայացնի Դեմոկրատական կուսակցությունը։
Նա հաստատել է, որ իրեն հաջողվել է համացանցի միջոցով 1 մլն դոլար հավաքել՝ որպես նվիրատվություն իր նախընտրական արշավի հիմնադրամին, և այժմ ինքը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։