Միջազգային Քաղաքական գլխավոր 

ՌԴ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Լևոն Հայրապետյանի դեմ

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել հայ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ:

Հայ գործարարը, նոր մեղադրանքի համաձայն, մեղադրվում է Բաշկիրիայից նախկին սենատոր, ցմահ ազատազրկման դատապարտված Իգոր Իզմեստևի մորից 2010թ. մոտ 700 հազար դոլարի հափշտակման մեջ:

Այս գումարը Լ. Հայրապետյանը ստացել է Իգոր Իզմեստևի մորից՝ Թամարա Իզմեստևայից կաշառքի տեսքով: Կինը այս գումարը տվել է Հայրապետյանին՝ հույս ունենալով մեղմել որդու պատիժը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը հրաժարվել էր հաստատել մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել էր լրացուցիչ փորձաքննության:

Նույն շարքից