Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Քիշինևում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիայի: Այսօր առավոտյան Քիշնևի կենտրոնական հրապարակում ցուցարարները տեղադրել են մոտ 90 վրան: Բողոքականները հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններից պատասխան չեն ստացել:
Ցուցարարների հիմնական պահանջն է՝ իշխանությունների թողտվությամբ երեք կոմերցիոն բանկերից գողացված 1 միլիարդ դոլարի վերադարձը: