Քաղաքական Միջազգային 

Պուտինը հրահանգել է անսպասելի ստուգում անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանում

Top.rbc.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին, հրահանգել է անսպասելի ստուգում անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանում:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ:

 

Շոյգուն նաև հրահանգել է զորավարժություններ անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանի տարածքային պաշտպանության զորքերի հետ, որոնց ընթացքում պետք է «փորձարկել ռազմական ժամանակում ռազմական շրջանի նոր կազմակերպչական կառուցվածքը»:

Նույն շարքից