Մայրաքաղաքի ծաղկապատման և կանաչ տարածքների ավելացման աշխատանքների համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում նաև փողոցների ու պողոտաների հատման օղակաձև հատվածների ձևավորմանը: Ըստ այդմ, ավարտական փուլում է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի օղակաձև հատվածի ծաղկապատումը:
Դրան զուգահեռ, իրականացվել են նաև բարեկարգման աշխատանքներ, որոնք վերջնականապես կավարտվեն եզրաքարերի թարմացումից հետո:

