Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Քիշնևի օդանավակայանում Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունների անդամներին արտաքսվել են Մոլդովայից։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ԱԳՆ-ն։
Պատվիրակությունների անդամները մեկնել էին միջոցառման, որը կազմակերպված էր Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության 25-րդ տարեդարձի առթիվ։
Սակայն աբխազական և օսական պատվիրակություններն արտաքսվել են, և նրանց մուտքը Մոլդովա արգելվել է 10 տարի ժամկետով։