Միջազգային Քաղաքականություն 

Անջեյ Կասպշիկը հանդիպումներ կունենա Բաքվում

analitik.am

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն անհանգստացած է վերջին օրերին հրադադարի խախտումների աճող դեպքերով և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին զոհերի թվի աճով։

Գրասենյակում հայտարարել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այս շաբաթ մեկնելու է Ադրբեջան։

«Անջեյ Կասպշիկը պարբերաբար այցեր է կատարում տարածաշրջան։ Ադրբեջան այցի ընթացքում, որը կիրականացնի այս շաբաթ, հանդիպումներ կունենա Բաքվում։ Բացի այդ, Կասպշիկը պարբերաբար այցելում է առաջնագիծ՝ մշտադիտարկում իրականացնելու համար։ Նա անհանգստացած է հրադադարի խախտման հաճախակի դարձած դեպքերից և կորուստների աճից»,-ասել են գրասենյակից։

Նույն շարքից