«Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանի կարծիքով, քաղաքականության մեջ միշտ կարող ես գնալ զիջումների, իսկ ռազմականում մեկ կամ երկու անգամ ու վերջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահե Աճեմյանը անդրադարձավ Ստեփանավանի օդանավակայանի խնդրին.
«Այդքան ծախս եղավ, այդքան աշխատանք եղավ: Ստեփանակերտում օդանավակայանը սարքեցին ու չբացվեց, որովհետև Ադրբեջանը սպառնաց, որ քաղաքացիական օդանավ կխփի: Ու մենք այլևս այդ օդանավակայանը չենք աշխատեցնում: Արդյո՞ք վախենում ենք,անշուշտ՝ոչ: Մեզ զսպում են, մեզ հագցրել են զսպաշապիկ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա: Սա էլ քաղաքական և ռազմական հարց է, որ չենք աշխատեցնում օդանավակայանը: Հիմա արդեն խփում են 20 գյուղ ու սա արդեն անտանելի է»:
Ազատամարտիկի խոսքով, եթե մեր սահմանային գյուղերում խոցելի տեղ կա, ուրեմն մենք ապահով չենք: Շահե Աճեմյանը կարծում է, որ մեր բանակը պարտավոր է մեզ պահել ու պետք է, որ Տավուշի դիրքերը մենք վերցնենք.
«Մի հատ թշնամուն լավ պատժել է պետք, հերիք է մեզ զսպաշապիկ հագցնեն: Բանակը պատրաստ է իսկ հասարակությունը՝ ոչ: Մեր զինվորիների դուխը տեղն է: Երբ նրանց հետ խոսում եմ, նրանք պատրաստ են անգամ Բաքու հասնել, բայց արդյո՞ք կունենան հասարակության աջակցությունը»: