Քաղաքական Միջազգային 

Լյաշկոն Պորոշենկոյին համարում է Ուկրաինայի գլխավոր թյուրիմացությունը

Ուկրաինային նախագահ Պյոտր Պորոշենկոն անմիջական պատասխանատվություն է կրում օգոստոսի 31-ին Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած իրադարձությունների համար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ ու Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն, նշելով, որ իր կուսակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից, քանի որ Պորոշենկոյի անմիջական ղեկավարությամբ հրահրվեցին օգոստոսի 31-ի իրադարձություններն, որի նպատակը գործող կոալիցիայի քայքայումն էր:

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Լյաշկոն մեղադրել է Պորոշենկոյին, քանի որ վերջինս շարունակում է բիզնեսը Ռուսաստանի հետ:
Նրա խոսքերով Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պորոշենկոյին նշանակումն Ուկրաինայի ամենամեծ սխալն էր հեղափոխությունից հետո:

Լյաշկոն գտնում է, որ ներկա իրավիճակում Արմատական կուսակցությունն այլընտրանք չունենալով, երկիրը փրկելու նպատակով, ստիպված էր լքել կառավարող կոալիցիան, որն Ուկրաինան տանում է դեպի կործանում:

Նույն շարքից