Միգրանտների քողի ներքո ԻՊ ահաբեկչական խմբավորման ավելի քան 5000 գրոհայինի հաջողվել է ներթափանցել եվրոպական երկրներ: Այս մասին գրում է Sunday Express պարբերականը, նշելով որ գրոհայինների տեղափոխման օպերացիան հաջողությամբ է ավարտվել:
Գրոհայինների զգալի մասը խառնվելով միգրանտներին՝ թուրքական Իզմիր ու Մերսին նավահանգիստներից ներթափանցում են Եվրոպա: Միջերկրականով նրանք հասնում են Իտալիայի ափերին, որից հետո անցնում են հիմնականում Շվեդիա ու Գերմանիա:
Այս տեղեկատվությունը հաստատել են տեղի երկու մաքսանենգները, որոնց խոսքերով, իրենք օգնել են հարյուրավոր գրոհայինների ներթափանցել Եվրոպա:
ԻՊ գրոհայինները բազմիցս հայտարարել են, որ վրեժխնդիր են լինելու արեւմտյան կոալիցիայի ավիահարվածների համար ու արյունոտ սպանդ են իրականացնելու եվրոպական խոշոր քաղաքներում:
Նրանց վստահեցմամբ ահաբեկչական հարձակումների թիրախում են հայտնվելու եվրոպական կառավարական հաստատությունները: