Հասարակություն 

Ինքնասպանների ակումբ

Հռոմի Պապ Ֆրանցիսկը դիմել է Եվրոպայի կաթոլիկներին՝ կոչ անելով յուրաքանչյուր քրիստոնեական համայնքում ընդունել միգրանտների առնվազն մեկ ընտանիք:
Այսպիսով, յուրաքանչյուր համայնք, կաթոլիկ վանք պետք է իր տանիքի տակ պատսպարի Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից տեղահանված գեթ մեկ ընտանիք:

Միաժամանակ Եվրամիության ղեկավարությունը Գերմանիային առաջարկել է ընդունել լրացուցիչ եւս 31 հազար միգրանտ:
Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Գերմանիայի կայարաններում տեղի բնակչությունը պաստառներով ու ողջույնի բացականչություններով ողջունում են ժամանող միգրանտներին:

Սակայն, զավեշտալին այն է, որ Արեւմուտքի քաղաքականության արդյունքում Մերձավոր Արեւելքում ստեղծված քաոսի պտուղներն այժմ համտեսում է Եվրոպայի բնակչությունը: Միգրանտների քողի տակ եվրոպա են անցնում նաեւ ԻՊ ու այլ ահաբեկչական խմբավորումների հազարավոր գրոհայիններ:

Նույն շարքից