Հասարակություն 

«Գեղամա» ՀԿ նախագահն անձամբ է ստորագրել և միացել մեզ. Վահե Մոսինյան

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՖԲ օգտատեր Վահան Դավթյանը գրառում էր կատարել, որը հրապարակվել է նաև Analitik.am-ում: Գրառման մեջ մասնավորապես ասվում էր, որ  «Հայկական վերածնունդ»-ին միացած  «Գեղամա» ՀԿ-ն  ուղղակի գոյություն չունի՝ հղում անելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին:

Գրառման հետ կապված խմբագրություն զանգահարեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը, ով ասաց, որ  «Գեղամա» ՀԿ  նախագահ Ա. Մանուկյանն անձամբ ստորագրել և միացել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը՝ որակելով Վահան Դավթյանի գրառումը որպես հերյուրանք:  Նա նաև խոստացավ, որ խմբագրություն կբերի ստորագրված համաձայնագիրը և ստորագրման արարողության տեսագրությունը:

 

Նույն շարքից