Արդեն երկար ժամանակ է, ինչ AirPano նախագիծը զարմացնում է բոլորին իր հետաքրքիր նախագծերով: Հեղինակների շնորհիվ մեզնից շատերին հիանալի հնարավորություն է ընձեռնվել դիտելու աշխարհի ամենահանրահայտ և հետաքրքիր վայրերը հենց թռչնի բարձրությունից:
Նախագծի պատմության մեջ ավելի քան 2 հազար լուսանկար է գրանցված, որոնք արվել են այսպես ասած` թռիչքի ժամանակ: Նրանք արդեն հասցրել են բարձրությունից դիտել Ռուսաստանը, Ամստերդամը, Դուբայը, Հռոմը, Դելին:













