Միջազգային Քաղաքականություն 

Օլիգարխ Կոլոմոյսկին Սահակաշվիլիին անվանել է «Կծան շուն»

analitik.am

Օդեսային նահանգապետ Սահակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ հետ ուղարկել Վրաստան: Նման կարծիք է հայտնել ուկրաինական օլիգարխ ու Դնեպրոպետրովսկի նախկին նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին՝ մեկնաբանելով Սահակաշվիլու ուղեւորատար ավիափոխադրումների վերաբերյալ կատարած հարցապնդումները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

«Երբ առանց դնչկալի շունը սկսում է կծել, ապա անհրաժեշտ է պատժել ոչ միայն շանը, այլ նաեւ տիրոջը: Շանը նման դեպքերում մեկուսացնում կամ քնեցնում են: Իսկ մեր պարագայում անհրածեշտ է նրան ուղարկել Վրաստան, որպեզսի վերջինս պատասխանատվություն կրի սեփական հայրենակիցներին կծելու համար»,- ասել է Կոլոմոյսկին:

«Իսկ ինչ վերաբերվում է տիրոջը՝ գիտենք, թե ով է նա»,-ավելացրել է օլիգարխը:
Կոլոմոյսկին վստահեցրել է, որ իր ինքասիրությունն ու պատիվը վերականգնելու համար դատական հայց է ներկայացնելու Սահակաշվիլու դեմ՝ պահանջելով վնասի փոխհատուցում

Նույն շարքից