Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք՝ Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ։