Հասարակություն 

Շահեն Հարությունյանին հեռացրին մարզադաշտից

Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ այսօր Շանթ Հարությունի որդուն՝ Շահեն Հարությունյանին և ևս մի քանի հոգու հեռացրել են։ Այս մասին NEWS.am-ին պատմել է Շահեն Հարությունյանը:

Նա նշել է, որ իրենք ոչինչ չէին պատրաստվում անել, սակայն կարգադրիչները ուժով դուրս հանեցին երկրորդ խաղակեսի ժամանակ։

Խաղի մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել էր Շահենի հետ և հորդորելով, որ չներխուժի խաղադաշտ, քանի որ դա բացասաբար կանդրադառնա հավաքականի վրա։

Նույն շարքից