Հայաստան Քաղաքական 

Բացի խոշոր տրամաչափի հրազենից, ադրբեջանական կողմը նաև հրետանի է կիրառում. Սերժ Սարգսյան

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանային իրավիճակը շատ լարված է: Ինչպես հայտնում է Ria.ru-ն, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ պատրաստվում է Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին մանրամասն ներկայացնել ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության լարվածությունը:

«Բացի խոշոր տրամաչափի հրազենից, ադրբեջանական կողմը նաև հրետանի է կիրառում: Իհարկե, ստիպված ենք լինում պատասխանել: Այդ մասին մանրամասն կպատմեմ Դուշանբեում, ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ»,- հայտնել է Սերժ Սարգսյանը::

Նույն շարքից