Հայաստան Քաղաքական Միջազգային 

ԼՂ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատանք տանեն. Ֆյուլե

ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատեն:

Ինչպես հաղորդում է APA-ն, Վրաստանում ԵՄ-ին նվիրված միջոցառման ժամանակ Ֆյուլեն ասել է, որ հարցի կարգավորման հիմանական պատասխանատվությունը երկու երկրների քաղաքական գործիչների ուսերին է, ինչի համար, ըստ Ֆյուլեի, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել:

«Ես միշտ ասել եմ, որ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատանք տանեն»,- ասել է  Ֆյուլեն:

Նույն շարքից