Բրայան Թրեյսի (ծնվ. 1944թ.)` կանադացի տնտեսագետ և հեղինակ: Բիզնեսի, վաճառքների կառավարման, առաջնորդության և այլ թեմաներով մի շարք հայտնի գրքերի հեղինակ:
Կապ չունի, թե որտեղից ես գալիս: Կարևոր է, թե ուր ես գնում:
Պարզապես շատ ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, ովքեր Ձեզ համար թանկ են և ովքեր Ձեզ հետաքրքրում են:
Ոչ ոք Ձեզանից լավը չէ: Ոչ ոք Ձեզանից խելացի չէ: Պարզապես նրանք ավելի շուտ են սկսել:
Բարձր ինքնահարգանքով մարդիկ կարող են «յոլա գնալ» բոլորի հետ:
Որպեսզի կարողանաք թռչել արծիվների հետ, մի քայլեք ինչպես հնդկահավ:
Ժամանակը երբեք չի բավականացնում ամեն ինչ անելու համար, բայց միշտ էլ բավական ժամանակ կա` ամենակարևոր բաներն անելու համար:
Անիմաստ է կարծել, որ որևէ մեկը ձեր տեսակը կամ անհատականությունը կգնահատի` հաշվի չառնելով ձեր հագուկապը:
Դուք չեք կարող նվիրել այն, ինչը դուք ինքներդ չունեք: Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին, եթե դուք ինքներդ երջանիկ չեք:
Ցավալին այն է, որ մարդիկ աղքատ են, որովհետև դեռ չեն որոշել լինել հարուստ: Նրանք տառապում են ավելորդ քաշից և վատ ֆիզիկական վիճակից, որովհետև դեռ չեն որոշել լինել առողջ և սպորտային կազմվածքով: Մարդիկ վատնում են իրենց ժամանակը, քանի դեռ չեն որոշել արդյունավետ ծախսել այն:
Փոխեք Ձեր մտքերը և կփոխեք Ձեր կյանքը: