Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ցավում է Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար, ինչի հետևանքով բազմաթիվ զինվորականներ են զոհվել ու վիրավորվել։
Էրդողանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը՝ ցուցաբերած ուշադրության համար։