Քաղաքական Միջազգային 

Դիարբեքիրում ինքնաշեն ռումբի պայթյունից կոտրվել են հայկական եկեղեցու պատուհանները

Ermenihaber.am կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելյան շրջաններում անհանգիստ վիճակը շարունակվում է: Դիարբեքիրի Սուր Շրջանում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մոտակայքում ինքնաշեն ռումբ է պայթել, որի հետևանքով կոտրվել են եկեղեցում ապակիները:

Թուրքական «aktifhaber» լրատվական կայքը գրել է, որ  ռումբը տեղադրել էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները:

Բացի այն, որ եկեղեցու ապակիները կոտրվել են, եկեղեցու ցուցանակի վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր:

Շրջանի Հասըրլը թաղամասի մի շարք փողոցներում հայտնաբերվել են ականանետեր: Այժմ պարզվում են դեպքի մանրամասները:

 

Նույն շարքից