Հայաստան Քաղաքական 

Խոսակցության հիմնական թեման եղել են տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները. Սուքիաս Ավետիսյան

ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման մասին ունեցած ինֆորմացիան միայն պաշտոնական է, ինչպես տեղի լրատվամիջոցներում, այնպես էլ ռուսական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Խոսակցության հիմնական թեման եղել են տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները: Պայմանավորվածություն կա, որ 200 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրվելու ռուսական կողմից, ինչպես նաև հինգ տարի ժամանակում մոտ 60 մլն դոլարի չափով ներդրում է արվելու ՀայՌուսգազարտի հայկական ցանցերում»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ ստորագրվել է պայմանագիր, որը թույլ կտա ՀՀ համար գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի:

Սուքիաս Ավետիսյանը առանձնակի կարևորեց «Շանթ 2015» զորավարժությունները. «Մեր պետության համար այս օրերին ամենակարևոր իրադարձությունն էր «Շանթ 2015»-ը, որը անկախ Հայաստանի պատմության մեջ նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ էր անցկացվում»:

Նույն շարքից