Այսօր նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այս մասին հայտնում է calend.ru-ն: Լրագրողների համերաշխության միջազգային օր սահմանվել է 1958-ին Բուխարեստում՝ Լրագրողների միջազգային կազմակերպությունների 4-րդ համաժողովում:
Այս օրը բոլոր երկրների լրագրողները և պարբերականները պետք է աշխարհին ցուցադրեն իրենց միասնությունը՝ հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում:
1943 թվականի հենց այս օրը Գերմանիայում մահապատժի ենթարկեց չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: 1941-ին նա դարձել էր Կոմունիստական կուսակցության անդամ: Յուլիուս Ֆուչիկն աշխարհում հայտնի դարձավ «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցին» գրքով: Այն գրել է փարիզյան բանտում:
Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզվով, իսկ 1958 թվականից Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը՝ սեպտեմբերի 8-ը, նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր: