Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակին ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 190 միլիոն դոլար, ինչը 43.11 տոկոսով զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին։
2015 թվականի երկրորդ եռամսյակին Ադրբեջանից Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 35 միլիոն դոլար, ինչը 10.26 տոկոսով զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին։ Այս դեպքում մեկ գործարքը միջին հաշվով կազմել է 568 դոլար։