Ադրբեջանական ԱՊԱ լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանին հզոր երկրաշարժ է սպառնում:
Այս մասին հայտնել են երկրի սեյսմաբանության ծառայությունից: Սեպտեմբերի 4-ի երկրաշարժից հետ նախագահ Ալիևի կարդադրությամբ ստորգետնյա ցնցումների գոտում ուսումնասիրություններ են կատարվել: Ադրբեջանի սեյսմաբանության ծառայության տնօրենի խոսքով, ընդերքում լարվածություն է զգացվում ու դրանցից ամենաակտիվը Շամախի-Իսմայիլյան գոտին է: