Քաղաքական Միջազգային 

Մենք բավական բարդ իրավիճակում ենք՝ ի համեմատ նրան, երբ ԵՏՄ ստեղծվում էր. Մեդվեդև

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության երկրները բավական բարդ տնտեսական իրավիճակում են հայտնվել, ինչը պետք է խթան հանդիսանա ջանքերի միավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։

«Մենք բավական բարդ իրավիճակում ենք՝ ի համեմատ նրան, երբ ԵՏՄ ստեղծվում էր։ Համաշխարհային տնտեսության մեջ ծանր իրադրություն է, եւ հնարավոր չէ այն մինչեւ վերջ կանխատեսել։ ՌԴ տնտեսության վրա սրանից զատ ազդում են նաեւ պատժամիջոցները»,- ասել է ՌԴ վարչապետ Մեդվեեը։

ԵՏՄ երկրները փոխըմբռնման են հասել ազգային արժույթների մրցակցային դեվալվացիայից խուսափելու համար, ասել է ՌԴ վարչապետը։

«Ներկայիս պայմաններում կարեւոր է թույլ չտալ այսպես կոչված մրցակցային դեվալվացիա, դիմանալ գայթակղությանը։ Ազգային արժույթի թուլացման հաշվին արտաքին առեւտրում կարճաժամկետ առավելություն ստեղծելը վտանգավոր ուղի է եւ հղի է տարբեր ոլորտներում հաշվեկշռի խախտման վտանգով»,- ասել է Մեդվեդեւը։

Նույն շարքից