Forbes.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել, որով նախատեսվում է ավելացնել օտարերկրյա միգրանտներին Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեության թույլտվության տրամադրման քվոտաները: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
«Այսպիսով, 2015-ի համար հաստատվել է, որ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր բնակության թույլտվությունը 128 055-ից հասցնել 151 175-ի՝ ըստ դաշնության սուբյեկտների»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրությունում:
Նշենք, որ որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: