Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ի՞նչ առաջարկ է արել Հովիկ Աբրահամյանը, և արե՞լ է , թե ոչ

Հայկական որոշ կայքերի  փոխանցմամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առեւտուրը դոլարին կապելուց. «ԵՏՄ-ում անհրաժեշտ է ինտենսիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները եւ կրճատել դոլարիզացումը։ Արդիական է նաեւ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս ենթատեքստում կարեւոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլով կատարելու եւ դոլարին կապելուց ազատվելու գաղափարը»:

Կայքերը հղում են արել ռուսական ՏԱՍՍ կայքին, սակայն ՏԱՍՍ-ում նման որևէ նյութ չգտնվեց, ավելին՝ վերոնշյալ կայքում Հովիկ Աբրահամյանին ընդհանրապես անդրադարձ չկար:

Հուսանք, ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը պարզաբանումներ կտա այս մասով և կներկայացնի, թե ինչ առաջարկներ է արել վարչապետը կամ արել է, թե ոչ, որպեսզի հայկական կայքերը գոյություն չունեցող նյութերին հղում տալու կարիք չզգան:

Analitik.am-ը կապ հաստատեց ռուսական Tass.ru կայքի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ իրենց կայքում նման նյութ չի հրապարակվել:

Նույն շարքից