Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան կարճաժամկետ գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, որի շրջանակներում Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք:
Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակից էին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին, որին զոհ էր գնացել 16 զինվոր: