Bbc.com կայքի փոխանցմմաբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը հայտարարել է այսպես կոչված՝ ամուսնությունների չեղարկման մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ընթացակարգի հեշտացմանն ու արագացմանն ուղղված բարեփոխումների մասին:
Վատիկանի թողարկած նոր օրենքը նախատեսում է արագ գործընթաց, որը կիրականացնեն անմիջապես եպիսկոպոսները:
Քանի որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին չի ընդունում ամուսնալուծությունը, ապա կաթոլիկները պետք է այսպես ասած՝ չեղարկեն իրենց ամուսնությունը՝ եկեղեցով կրկին ամուսնանալու համար։