Քաղաքական Միջազգային 

Պուտինի խորհրդականը առաջարկում է սառեցնել ամենօրյա օգտագործման մի շարք ապրանքների գները

РБК  կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը պատրաստել է զեկույց՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին դիմակայելու վերաբերյալ: Միջոցառումների շարքում Գլազևը առաջարկում է սահմանափակել իրավաբանական անձանց կողմից արտարժույթի գնումը և մի շարք ապրանքների գների սառեցումը:

Գլազևի պնդմամբ՝ գների կայունացման համար անհրաժեշտ է ժամանակավորապես սառեցնել ամենօրյա օգտագործման մի շարք ապրանքների գները:

Նախագահի խորհրդականը նաև առաջարկում է բացառել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների՝ օտարեկրացիներին անցնելու հնարավորությունը. նման ընկերությունների սնանկացումից հետո դրանց հիմքի վրա Գլազևը ցանկանում է ստեղծել «ազգային ձեռնարկություններ»:

Նույն շարքից