Հասարակություն 

Ամենից շատ տուժել են Հայաստանի ու Բուլղարիայի բնակիչները

analitik.am

2012թ.-ին աշխարհում ամենից շատ տուժել են Բուլղարիայի ու Հայաստանի բնակիչները: Այդ մասին են վկայում աշխարհի 143 երկրներում Gallup ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Բուլղարիայում հարցվածների 39 տոկոսը 2012թ.-ին իր ապրած կյանքն անվանել է «տառապանք»: Հայաստանը 37 տոկոս արդյունքով վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է: Առաջին տասնյակում են Կամբոջան, Հաիթին, Հունգարիան, Մադագասկարը, Մակեդոնիան, Իրաքը, Սիրիան ու Աֆղանստանը:

Gallup փորձագետները հարցվածներին բաժանել են երեք կատեգորիայի՝ «բարգավաճող», «պայքարող» ու «տառապող»՝ կախված հավաքած միավորներից՝ ըստ 10 բալային սանդղակի, որի համաձայն գնահատել են իրենց ապագան:

Ամենաերջանիկների թվում են Իսլանդիան, Քաթարը, Շվեդիան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, Շվեյցարիան:

Նույն շարքից