Քեմբրիջի դքսուհին սովորել է նկարել: Ամբողջ ամառը նա անցկացրել է քաղաքային կյանքից հեռու՝ Նորֆոլքի Անմեր Հոլ բնակավայրում, և գրեթե չի կատարել արքայական պալատի իր պարտականությունները, գրում է independent.ie-ը:
Նույնիսկ լուրեր էին պտտվում, թե դքսուհին հետծննդյան ընկճախտի մեջ է, հենց այդ պատճառով էլ նախընտրում է նկարչությամբ զբաղվել:
Բացի իր երեխաներով, արքայազն Ջորջով և արքայադուստր Շարլոտայով զբաղվելուց՝ Քեմբրիջի դքսուհին իր երեխաների մատիտանկարներն էր անում՝ մինչ նրանք խաղում էին այգում: