Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծմանն անհրաշեշտ է ներգրավել Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, նշելով, որ չնայած ուկրաինական ճգնաժամին ու Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, անհրաժեշտ է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ներգրավել նաեւ Մոսկվային:
Նրա խոսքերով Եվրամիությունը միայնակ ունակ չէ լուծել Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի միգրանտների հարցը, ուստի Եվրոպան առավաել քան երբեք շահագրգռված է սիրիական պատերազմի դադարեցմամբ, իսկ առանց Ռուսաստանի միջամտությամբ նպատակին անհնար է հասնել:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել ու թույլ տալ միգրանտների նոր հոսք, որոնց հետ Եվրոպա են ներթափանցում նաեւ ԻՊ ու այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ: