Հասարակություն Պատահարներ 

Կոտայքում մեղվի խայթոցից քաղաքացի է մահացել

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում («խնձորանոց» կոչվող հատված) մեղվի խայթոցից քաղաքացին մահացել է և ընկել է ձորը. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները «Սովետի ձոր» կոչվող վայրից դուրս են բերել 1955 թ. ծնված Մ. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից