Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն բավականաչափ հիմքեր ունի Կասպարովի հանդեպ քրեական հետապնդում սկսելու

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հիմքեր են ստացել՝ աշխարհի շախմատի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ  քրեական հետապնդում սկսելու համար, գրում է Lenta.ru-ն:

Նման հայտարարություն է արել ՖԻԴԵ-ի Ռուսաստանի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաևը: Նրա խոսքով, Ռուսաստանում նույնն անել չեն կարող, քանի որ Կասպարովը բնակվում է ԱՄՆ-ում:

Ավելի վաղ ՖԻԴԵ-ի կայքում տեղեկություն էր հայտնվել, թե Կասպարովն ու ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգը մեղավոր են ճանաչվել կազմակերպության բարոյական կոդեքսը խախտելու համար: Այժմ ռուսաստանյան կողմը կարծիք է հայտնել, թե դա նաև քրեորեն պատժելի է, իսկ ԱՄՆ-ն դրա համար բավականաչափ հիմքեր ունի:

Մասնավորապես աղբյուրը նշում է, որ անցած տարի ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ նախագահի պաշտոնին հավակնող Կասպարովը 500 հազար դոլար է վճարել սինգապուրցի Լեոնգին, որպեսզի Սինգապուրն իր օգտին քվեարկի:

Այս միջադեպի հայտնի դառնալուց հետո ՖԻԴԵ-ն կարող է տուգանել Կասպարովին ու Լեոնգին, զրկել կազմակերպության միջոցառումներն այցելելու հնարավորությունից:

Նույն շարքից