Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը պաշտոնական այց կկատարի Հայաստան և Աբխազիա։
Այդ մասին հայտարարել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, տեղեկացնում է ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ակսյոնովը Հայաստանում մասնակցելու է միջտարածաշրջանային ֆորումի, որում ներկայացվելու է ղրիմյան մեծ ստենդ։ Մուրադովի խոսքերով՝ Ակսյոնովը Աբխազիա կմեկնի Սոչի կատարելիք այցի շրջանակներում։