Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Ազատաշեն գյուղի մի տնամերձ հողամասում և ջերմոցում կատարած զննությամբ հայտնաբերել են մոտ 17 կգ կշռով կանեփի բույսին նմանվող 6 բույս` խնամված և մշակված: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից
Ըստ աղբյուրի, տանտիրուհին հայտարարել է, որ հայտնաբերվածները կանեփի բույսեր են, որոնք աճեցրել և խնամել է դուստրը` 48-ամյա Գայանե Ա.-ն՝ սերմերից աղանձ ստանալու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: