AdMe.Ru կայքը հրապարակել է ֆոտոշարք` ներկայացնելով 5 դրախտային բնակավայր, որտեղ ապրուստը բավական մատչելի է: Իհարկե, յուրաքանչյուրը ունի իր թերությունները, սակայն հանուն մշտական արևի, լազուրե ջրերի ու ավազոտ լողափերի այդ թերությունները կարելի է հանդուրժել:
Ինդոնեզիա
Այս երկրում կարելի է նորմալ սնվել ու կացարան վարձակալել` ամսական ծախսելով ընդամենը 150 դոլար։
Կամբոջան իսկական դրախտ է սահմանափակ բյուջեով մարդկանց համար: Այստեղ կարելի է լավ ընթրել 5 դոլարով, իսկ թարմ ծովամթերքի գինը 1-2 դոլար է:
Վիետնամ
Վիետնամի ամենագեղատեսիլ հատվածում` հարավ-արևմտյան լողափի շրջանում, կարելի է կացարան վարձել ամսական 150-200 դոլարով:
Ասիական այս պետությունում կարելի է ապրել` կացարանի համար օրական վճարելով 9-20 դոլար, սննդի համար`1-5 դոլար, իսկ տեղաշարժվելու համար կարելի է վերցնել մոտոցիկլետ` վճարելով 10 դոլար:
Թաիլանդ
Թաիլանդի զբոսաշրջային հատվածում ապրելն ամսվա կտրվածքով կարժենա 160-320 դոլար: Մինչդեռ կուսական ջունգլիներում կարելի է կացարան գտնել օրական 4 դոլար վարձավճարով:




