Մշակույթ Հասարակություն 

Դամասկոսում բացվել է հնագույն Պալմիրա քաղաքին նվիրված ցուցադրություն

Syrianonline-ի հաղորդմամբ` Դամասկոսում բացվել է հնագույն Պալմիրա քաղաքին նվիրված ցուցադրություն։ «Պալմիրայից Դամասկոս» խորագիրը կրող ցուցադրության կենտրոնում Զենոբիա թագուհու արձանն է։ Նրա կառավարման տարիներին Պալմիրան դարձել է ինքնուրույն պետության մայրաքաղաք:

Ցուցադրության գլխավոր նպատակը Պալմիրայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ուշադրություն գրավելն է:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 5-ին «Իսլամական պետության» գրոհայինները զավթել էին հնագույն Պալմիրա քաղաքը և ոչնչացրել քաղաքի մշակութային վայրերը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։

Նույն շարքից