Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով մոտ 8 000 մարդ է զոհվել՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ՝ զինվորականներ:
Latimes-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը՝ այդ երկրում իրավունքների և ազատությունների ոլորտում իրավիճակի վերաբերյալ 11-րդ զեկույցի հրապարակման հետ կապված:
Զեկույցում ասվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների և վիրավորների թիվն այդ 3 ամսում գերազանցում է նախորդ 3 ամիսների զոհերի և վիրավորների թիվը: