Միջազգային Քաղաքականություն 

Եղիսաբեթ Երկրորդը Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետն է

analitik.am

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն այսօր երեկոյան կդառնա երկրի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը:

Նա կանցնի իր տատիկի տատիկի՝ Վիկտորիա թագուհու սահմանած ռեկորդը, ով գահին է եղել 63 տարի:

Այսօր Բրիտանական խորհրդարանում նիստը կես ժամ ուշ է սկսվելու, որպեսզի պատգամավորները կարողանան շնորհավորել թագուհուն: Թագավորական դրամահատարանը թողարկել է արծաթե մետաղադրամ, որի մի կողմում պատկերված է Եղիզաբեթ Երկրորդի հինգ դիմանկար, որոնք հայտնվել են նրա կառավարման տարիներին մետաղադրամների վրա:

 

Նույն շարքից