Միջազգային Քաղաքականություն 

Տաջիկստանում շարունակվում են ապստամբ գեներալի կողմնակիցների ձերբակալությունները

analitik.am

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Տաջիկստանում՝ պաշտպանության նախկին փոխնախարար, ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդի կողմնակիցներից մեկ ապստամբ է սպանվել, իսկ յոթը՝ ձերբակալվել են: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է գեներալի 72 համախոհ:

Հիշեցնենք, որ Ռամիթի կիրճում շարունակվող հատուկ գործողությունները դեռ ընթանում են:

Տաջիկստանի գլխավոր դատախազությունը Նազարզոդի դեմ քրեական գործ էր հարուցել՝ հեռակա կարգով նրան մեղադրելով պետական դավաճանության, ահաբեկչության եւ դիվերսիայի մեջ

Նույն շարքից