Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցել է Թուրքիային

analitik.am

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից անվտանգության ուժերի վրա ձեռնարկված հարձակումների հետ կապված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցել է Թուրքիային:

Այս մասին հաղորդում է Dünya Bülteni թուրքական լրատվական կենտրոնը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը, և նշել, որ ուշադիր հետևելու է իրադարձությունների զարգացմանը:

Նշենք, որ հարձակումների հետևանքով սպանվել են անվտանգության ուժերի տասնյակ ներկայացուցիչներ՝ ավելի քան 30 զինծառայող ու ոստիկան։

Նույն շարքից