Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը պետք է մշտապես հակաահաբեկչական գործողություններ իրականացնի Ադրբեջանի դեմ. Մանվել Բադեյան

analitik.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Մանվել Բադեյանը վերջին օրերին սահմանային լարվածության ժամանակ այնտեղ չի եղել, հետևաբար չի կարող ասել, թե ինչ աստիճանի լարված է եղել իրավիճակը: Բայց մի բան նրա համար հստակ է` Հայաստանը պետք է մշտապես հակաահաբեկչական գործողություններ իրականացնի Ադրբեջանի դեմ:

«Մենք պետք է մշտապես հակաահաբեկչական գործողություններ իրականացնենք, քանի որ Ադրբեջանն իրոք, տեռորիստական երկիր է», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բադեյանը:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ստեղծված իրավիճակներում Հայաստանի դիվանագիտությունը կաղում է, ապա Բադեյանի պնդմամբ, Հայաստանի դիվանագիտությունը «կուզեկուզ ման չի գալիս»:

«Հայկական կողմի պասիվ լինելու արդյունքում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հարցը չէր դրվի ոչ մի փաստաթղթում: Դիվանագիտական անհաջողությունների մասին խոսք լինել չի կարող: Եթե մենք անընդհատ դիվանագիտական անհաջողությունների մեջ ենք, ինչո՞ւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը մինչև հիմա հերքված չէ», -հայտարարեց Բադեյանը:

Նույն շարքից