Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանը Ստեփանակերտի բարեկարգման հետ կապված հարցերով խորհրդակցություն է անցկացրել

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի բարեկարգման և քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:

Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և համապատասխան կառույցների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից