Հայաստանը թոշակառուների համար լավագույն երկրների ցանկում զբաղեցրել է 43-րդ տեղը (ընդհանուր ներառված է 96 երկիր)։
Age International կազմակերպությունը հրապարակել է իր երրորդ ամենամյա Global AgeWatch ինդեքսը, որը դասակարգում է երկրները՝ հաշվի առնելով թոշակառուների կյանքի որակն ու առողջությունը։
Անցած տարի Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը՝ 96 երկրների թվում, իսկ 2013 թվականին՝ 51-րդ տեղը՝ 91 երկրների շարքում: Վրաստանը ցանկում զբաղեցրել է 29-րդ տեղը, Ռուսաստանը՝ 65-րդ տեղը, Թուրքիան՝ 75-րդ։ Ցանկում Ադրբեջանն ու Իրանը չկան